Հարգելի գործընկերներ
“Այ Փի Էս Սի” Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (www.ipsc.am) DigiTec Expo 2010 ՏՀՏ ցուցահանդեսի (www.digitec.am) շրջանակներում նախատեսվող DigiLife սեմինարիների շարքում ներկայացնում է “Սոցիոլոգիական հետազոտությունների առաջադեմ մեթոդները Հայաստանում” թեմայով սեմինար-քննարկում: Այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 16:00, Մարզահամերգային համալիրում, DigiTec Expo-ի համար նախատեսված սեմինարների դահլիճում:
Թեմայի շուրջ զեկույցով հանդես կգա “Այ Փի Էս Սի”-ի տնօրեն, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Հովհաննես Գրիգորյանը:
“Այ Փի Էս Սի”-ի քառամյա գործունեության ընթացքում կուտակված կիրառական հետազոտությունների մեծ փորձի հիման վրա զեկուցողը կներկայացնի սոցիոլոգիական հետազոտությունների վալիդության, օբյեկտիվության, չեզոքության խնդիրները, առաջադեմ մեթոդների կիրառությունը ընկերության անցկացրած հարցումներում և դրանց արդյունավետությունը, սոցիոլոգիայի և հետազոտության արդյունքում ստացված տվյալների հանդեպ վերաբերմունքի առանձնահատկությունները, սոցիոլոգիական հետազոտությունների հիման վրա որոշում կայացնողների ռազմավարական ծրագրեր մշակելու ձևավորվող ավանդույթը Հայաստանում:
“Այ Փի Էս Սի”-ն ակնկալում է հետաքրքրված գործընկերների մասնակցությունն այս սեմիներին:




